Պահանջներ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին Արգենտինա մեկնելու համար վիզա չի պահանջվում: Զբոսաշրջության, բարեկամներին այցելելու և ոչ շահույթ հետապնդող այլ նպատակներով թույլատրվում է Արգենտինայում գտնվել առավելագույնը 90 օր: Սահմանը հատելիս ուղևորը պետք է ներկայացնի երկիր մուտք գործելու օրվանից առնվազն 6 ամիս վավերականություն ունեցող անձնագիր, հետադարձի կամ երրորդ երկիր մեկնելու տոմս, կեցության վայրի հաստատում (հյուրանոցի ամրագրում կամ հրավիրող անձի տվյալներ), ինչպես նաև ճամփորդության ընթացքում իր ծախսերը հոգալու համար բավարար ֆինանսական միջոցներ (կանխիկ կամ բանկային քարտեր): Աշխատելու, սովորելու կամ մշտական բնակություն հաստատելու նպատակով մեկնելու դեպքում պահանջվում է համապատասխան վիզա:
