Պահանջներ
Վիզան պարտադիր է (գործում է էլեկտրոնային վիզա՝ e-Visa)։ Պահանջներ. Զբոսաշրջային վիզա (e-Visa)։ Դիմումը ներկայացվում է առցանց՝ Մալայզիայի կառավարության պաշտոնական էլեկտրոնային հարթակում: Անհրաժեշտ է տրամադրել վավեր անձնագիր (առնվազն 6 ամիս վավերականությամբ), թվային լուսանկար, հյուրանոցի հաստատված ամրագրում, ինչպես նաև հետադարձի կամ երրորդ երկիր մեկնելու ավիատոմս: Վիզան սովորաբար տրամադրվում է մինչև 30 օր կեցության իրավունքով:
