Պահանջներ
Վիզան պարտադիր է (էլեկտրոնային վիզա՝ դիմելով լիազորված գործակալի կամ հրավիրողի միջոցով)։ Պահանջներ. Վավեր անձնագիր (երկիր մուտք գործելու պահից առնվազն 6 ամիս վավերականությամբ), թվային լուսանկար, լրացված դիմում-հարցաթերթիկ, հյուրանոցի հաստատված ամրագրում և հետադարձի կամ երրորդ երկիր մեկնելու ավիատոմս: ՀՀ քաղաքացիները վիզա ստանալու համար պետք է դիմեն առցանց՝ Սինգապուրի միգրացիոն ծառայության կողմից լիազորված տուրիստական գործակալությունների կամ Սինգապուրի քաղաքացի/ռեզիդենտ հանդիսացող հրավիրող անձի միջոցով։ Նշում. Սինգապուրի օդանավակայանով դեպի երրորդ երկիր տարանցիկ (տրանզիտ) թռիչքների դեպքում ՀՀ քաղաքացիները որոշ դեպքերում կարող են օգտվել մինչև 96 ժամ առանց վիզայի տարանցման իրավունքից (VFTF), եթե ունեն շարունակական թռիչքի տոմս և համապատասխանում են սահմանված խիստ պահանջներին (օրինակ՝ ունեն ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Կանադայի և մի քանի այլ երկրների վավեր վիզա)։
